Ապրիլ ամսվա հաշվետվություն

BB60D1AC-3EC2-45E4-9E91-06861780B7B3

Ապրիլը ամիսը մեկնարկեցինք «Ծառզարդար-Զատիկ» նախագծով՝ նախակրթարանի սաների հետ իրականացնելով մի շարք գործունեություններ: Նախագծային առաջին օրը՝ Միջինքի օրը, նախակրթարանի սաների հետ պատրաստեցինք Պահքի գաթան: Զատկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք զատկական երաժշտական շրխկաններ: Այնուհետև մի արևային օր դուրս եկանք բակ նկարելու, և սաները բակում նկարեցին գունավոր զատիկներ։ Սաների հետ կատարեցինք ձվով բնագիտական փորձ։ Փորձի ընթացքում տեսանք, թե ինչպես է աղի ջրում ձուն մնում ջրի վրա, իսկ սովորական ջրում ՝ իջնում հատակը։ Ծառզարդարի ծեսին ընդառաջ սաների հետ ձու դատարկեցինք, այնուհետև ներկեցինք: Սաներն այնքան ոգևորված էին, որ գործունեությունը իրականացրել էին նաև ընտանիքում: Այնուհետև զարդարեցինք Հյուսիսի մեր զատկական ծառը: Ծառզարդարին ընդառաջ՝ Հյուսիսային դպրոցի նախակրթարանի սաներն ու ծնողները նույնպես մասնակցեցին ծաղկատունկ-ծառատունկին՝ իրենց հետ բերելով պտղատու ծառերի տնկիներ և խաղողի վազեր: Մեզ այդ հարցում օգնեցին ընկեր Անժելան և վարպետ Հովհաննեսը: Իրականացրինք ածիկացան, սերմնացան: Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ ( ամեն օրն ունի իր անունը և խորհուրդը)։ Ավագ երկուշաբթի օրը սաների հետ ցորեն աղացինք: Երեքշաբթի խնոցի հարեցինք: Պատրաստված կարագի մի մասը անալի թողնելով՝պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն: Ավագ չորեքշաբթի։ Չորեքշաբթի հիմնովին մաքրել ենք խմբասենյակը, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք ենք արել»: Ավագ հինգշաբթի վերապատրաստվողի հետ պատրաստեցինք Ակլատիզ: Համեղ կեքսիկներ պատրաստեցինք, որոնք համտեսեցինք Զատկի ծեսին: Էլ ի՞նչ ծես՝ առանց ձվախաղերի: Ապրիլի 26-27-ին  մասնակցեցինք Բլեյան կրթական բաց ցանցի ներկայացմանը:

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդար-Զատիկ

Ձու փչոցի, ձու ներկոցի

Ծառզարդարը Հյուսիսում

Զատկական ձվախաղեր

Ածիկացան

Ածիկացան

Սերմնացան.Տնկում ենք սամիթ և կոտեմ

Սերմնացան

Զատկական խոհանոցային գործունեություն

Պատրաստում ենք կեքսիկներ

Միջինքի գաթա

Ծառատունկ-վարդատունկ

Ծառատունկ-վարդատունկ Հյուսիսում

Զատկական երաժշտական գործիքներ

Երաժշտական շրխկաններ

Բակային խաղեր

Բակային խաղեր

Մեծ Պասի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ ( ամեն օրն ունի իր անունը և խորհուրդը):

Ավագ երկուշաբթի. Ծեծում ենք ցորենը

Ավագ երեքշաբթի. Խնոցի -հարոցի

Ավագ չորեքշաբթի.Չիք-չիք…

Ավագ հինգշաբթի վերապատրաստվողի հետ

Տարեդարձ

Շնորհավոր ծնունդդ, Մարիա ջան

Շնորհավոր ծնունդդ, Վիկա ջան

Վերապատրաստում

Ավագ հինգշաբթի վերապատրաստվողի հետ

Ընտանեկան նյութեր

Ընտանեկան ձու փչոցի, ձու ներկոցի

Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ. Լողացող ձու

Այլընտրանքային նկարչություն

Նկարում ենք զատիկներ

Ճաշացանկ

Ճաշացանկ 01.04.2019-05.04.2019

Ճաշացանկ 08.04-12.04

Ճաշացանկ 15.04.2019 -19.04.2019

Ճաշացանկ 22.04-26.04

Բլեյան կրթական բաց ցանցի ներկայացում

Ապրիլի 26

Ապրիլի 27

Այլընտրանքային նկարչություն

Բացօթյա ճաշ Հյուսիսում

Օր 2-րդ

Բլեյան կրթական ցանց.Օր 2-րդ

Աշտարակ-Սասունիկ երգչախումբ

 

Оставьте комментарий