Ամառային լողափ. Դիջիթեք 2019

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամառային լողափը վստահ եմ չեք հանդիպի ոչ մի տեղ, դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Ընդարձակ տարածք, ազատ շարժվելու հնարավորություն, խնամված միջավայր և, իհարկե, մեծ լողավազան, որտեղ պահպանվում են սանիտարական բոլոր նորմերը: Նախակրթարանի սաները՝ փոքրիկ սեբաստացիները, իրենց օրը սկսում են հետաքրքիր և այլընտրանքային: Առավոտյան ընդունելությունից հետո անմիջապես հագնում ենք մեր լողազգեստները, բացում ենք լողավազանը, խնամում ենք մեր միջավայրը: Լողը սաների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ։ Ամռան տաք օրերին շարունակելու ենք լողալ մեր բացօթյա լողավազանում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները: Կազմակերպելու ենք  լողափնյա ջրային խաղեր։ Լողուսուցման փուլերն են՝ նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը, լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:Շտապելով լողավազան` չենք մոռանում անհրաժեշտ պարագանների մասին՝ լողազգեստ, լողափնյա գլխարկ, լողաթափեր, թևիկներ կամ օղակներ:

Ֆիլմերը, տեսաֆիլմերը նկարահանելու համար օգտագործում ենք հեռախոս, իսկ ֆիլմերի պատրաստման համար օգտագործում ենք հեռախոսում ներբեռնած iMovie ծրագիրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оставьте комментарий