Հեքիաթասաց հայրիկներ.Մատիկաթատրոն. Դիջիթեք2019

 

Դեկտեմբերի 6-ին մեկնարկեց «Հեքիաթասաց հայրիկը» նախագիծը: Մեզ համար հեքիաթ էր պատմում Հայկ և Եվա Հարությունյանների հայրիկը: Էմիլ Հարությունյանը կարդաց Հ.Թումանյանի «Ծիտը» և «Անհաղթ աքլորը» հեքիաթները: Մեր հաջորդ հեքիաթասաց հյուրը ընկեր Նելին էր: Նա սաների համար պատմեց Հ.Թումանյանի «Պոչատ աղվեսը » հեքիաթը, որը վերածեցինք փոքրիկ ներկայացման: Հ.Թումանյանի « Ծիտը » հեքիաթը սաներին պատմելուց հետո ամրապնդեցինք այն խաղի միջոցով, ապա պլաստիլինով պատրաստեցինք հեքիաթի հերոսներին: Որոշեցինք ներկայացնել մատիկաթատրոն: Տեխնոլոգիայի մասով մեզ օգնեց Տաթև Աթոյանը: Նախագիծն իրականացնելիս հեքիաթի հերոսներին պատրաստելիս կիրառեցինք տեխնոլոգիական հմտություննեի, նկարչություն, պլաստիլինով աշխատելիս զարգացրեցինք սանի մոտորիկան: Ֆիլմերը, տեսաֆիլմերը նկարահանելու համար օգտագործում ենք հեռախոս, իսկ ֆիլմերի պատրաստման համար օգտագործում ենք հեռախոսում ներբեռնած iMovie ծրագիրը:

 

 

Оставьте комментарий